Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրեց «Արժանապատվության Հեղափոխության մասնակիցների հերոսության մեծարանգի մասին և Երկնային հարյուրյակի հերոսների հիշատակը հավերժացնելու» հրամանագիրը:
Փաստաթղթով հաստատվում է ամենամյա տոնակատարությունները փետրվարի 20-ին Երկնային հարյուրյակի հերոսների օրը` ի պատիվ խիզախության, ոգու ուժեղության և քաղաքացիների կայունության, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը արժանապատվության Հեղափոխության ընթացքում (նոյեմբեր 2013թ. - փետրվար 2014թ.), պաշտպանելով ժողովրդավարության իդեալները, պաշտպանելով մարդու իրավունքները և ազատությունները, Ուկրաինայի եվրոպական ապագան:
Նախատեսվում է` Կիևում թանգարանի ստեղծումը, որը նվիրված կլինի արժանապատվության Հեղափոխության իրադարձություններին. Ազգային գիտությունների ակադեմիայի, թանգարանային, արխիվային և գիտական ինստիտուտների մասնակցությամբ անցկացնել հետախուզական աշխատանքներ` վավերագրական, լուսանկարչական, վիդեո և այլ նյութեր հավաքագրում, որոնք կլուսաբանեն նշված իրադարձությունները:
2014թ. փետրվարի 20-ը դարձավ Նոր Ուկրաինայի պատմության ծագման օրվա սկիզբը: Մենք պետք է հիշենք այդ օրը, այն մարդկանց, ովքեր սեփական կյանքի գնով նվաճեցին «կյանք» մեր երկրին:
Փառք Ուկրաինային: Հերոսներին փառք: