Սեպտեմբերի 6-ին Երևանում նշվեց Ուկրաինայի Անկախության օրվա 33-րդտարեդարձը:
Հաշվի առնելով, որ Ուկրաինայի այս պետական ամենամեծ տոնակատարությունըտեղի է ունեցել մեր պետության դեմ զավթողական և ցեղասպան պատերազմիպայմաններում, Ուկրաինային սատարելու և շնորհավորելու էին եկել ՀայաստանիՀանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի, մշակութային, փորձագիտական, մեդիա շրջանակներիև ուկրաինական համայնքի պաշտոնյաներն ու ներկայացուցիչները:
Իր խոսքում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերիժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը նշել է, որ իր վճռականությամբ, միասնականությամբ, խիզախությամբ, համառությամբ, ստեղծարարությամբ ևվարպետությամբ ուկրաինացի ազգը ոգեշնչել և հիացրել է աշխարհին:
«Մենք մենակ չենք: Ռուսաստանի կողմից սանձազերծված լայնամասշտաբպատերազմի առաջին իսկ օրերից աշխարհի պետությունների մեծ մասը օգնում էՈւկրաինային և մնում է անսասան իրենց աջակցության մեջ: Նրանք երբեք չենճանաչի ոչ Ղրիմի բռնագրավումը, ոչ էլ ուկրաինական այլ տարածքներիօկուպացիան։ Քանի որ Ղրիմը Ուկրաինան է, Դոնեցկը և Լուգանսկը Ուկրաինան է,Մարիուպոլը և Մելիտոպոլը Ուկրաինան է», - ընդգծել է նա։
Ինչպես նաև, Վ.Լոբաչը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին իրենցերկրների, կառավարությունների և հասարակության կողմից աջակցության համար, որն Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունի ագրեսորի կողմիցսանձազերծված անարդար և դաժան պատերազմի պայմաններում:
Միջոցառման պատվավոր հյուր` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերինախարարի տեղակալ Մ.Սաֆարյանը ջերմորեն շնորհավորեց ուկրաինացիժողովրդին Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ, ընդգծեցուկրաինացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը և նշեց միջազգայինիրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնված արդարև կայուն խաղաղության աջակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանդիրքորոշման անփոփոխ լինելը:
Միջոցառման պաշտոնական մասի ընթացքում բոլոր ներկաները մեկ րոպելռությամբ հարգել են Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքայինամբողջականության համար պայքարում զոհված պաշտպանների հիշատակը: