2015թ. փետրվարի 10-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպում անցկացրեց Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարի տեղակալ Ն.Տեր-Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ուկրաինական հարաբերությունների հարցերը, մասնավորապես մշակութային և հումանիտար համագործակցության ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվել` Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ մշակութային միջոցառումների անցկացման հարցերին: