2015թ. փետրվարի 6-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ:
Քննարկեցին ներքին քաղաքական իրավիճակն Ուկրաինայում:
Զրույցի ընթացքում նրանք քննարկեցին հայ-ուկրաինական հարաբերությունների ընթացիկ հարցերը, ներկա վիճակը և երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները: