Արյունոտ սպանությունը ռուսամետ ահաբեկիչների կողմից Մարիուպոլի մի քանի տասնյակ անմեղ մարդկանց և վիրավորվել մոտ հարյուր խաղաղ բնակիչների ոչ միայն ահաբեկչական ակտ է: Սա հանցագործություն է մարդկության դեմ, որը Հաագայի տրիբունալի իրավասության տակ է:
Մարիուպոլի բնակելի տարածքների վրա բացելով կրակ, զինյալները շարունակեցին ահաբեկչական ակտերի շարանը, որոնցից միայն վերջին մի քանի օրվա ընթացքում` Վոլնովախայի ուղևորատար ավտոբուսի ռմբակոծումը և Դոնեցկում ավտոբուսի կանգառում և տրոլեյբուսում մարդկանց սպանությունը, բազմաթիվ քաղաքներում և գյուղերում բնակավայրերի ռմբակոծումը:
Խոնարհում եմ գլուխս ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր մահացել են այսօր և ավելի վաղ:
Մենք խաղաղություն ենք ուզում, բայց թշնամու մարտահրավերն ընդունում ենք: Կպաշտպանենք մեր երկիրն այնպես, ինչպես հարկ է իսկական հայրենասերներին: Եվ մինչև ամբողջական հաղթանակը:
Ես ղիմում եմ Դոնբասի ժողովրդին, Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, ովքեր տառապում են ահաբեկիչներից և ագրեսորից` որպես Ուկրաինայի Նախագահ, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի պաշտպանեմ յուրաքանչյուր քաղաքացուն, որպեսզի դադարեցվի ցավը և տառապանքը, որպեսզի վերականգնվի խաղաղությունն ու հանգստությունը յուրաքանրյուր ուկրաինական ընտանիքում` Լվովից մինչև Լուգանսկ, Չերնիգովից մինչև Կերչ:
Միավորելով մեր ջանքերը, մենք կպաշտպանենք մեր ազատությունը: