Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի հետ
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների աշխատանքի առանձնահատկություններին: