Դեսպանը տեղեկացրեց Ուկրաինայի ներքին իրավիճակի մասին, մասնավորապես, Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ:
Առանձնահատուկ ուշադրություն դարձրեց իրավիճակին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, Ուկրաինայի նախագահ Պ.Օ.Պորոշենկոյի խաղաղ ծրագրի իրականացմանը:
Անդրադարձավ Ուկրաինայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններին:
Ուկրաինական դիվանագիտական առաքելության Ղեկավարը պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ուսանողների հարցերին: