2014թ. նոյեմբերի 12-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ տնտեսական համագործակցության հարցերը, մասնավորապես, պայմանավորվածությունների իրականացումը, որը ձեռք է բերվել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում: