Նացիստական զավթիչներին Ուկրաինայից վտարման 70-ամյակի միջոցառման շրջանակներում, ս.թ. հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ:
Հանդիպման ժամանակ Պետության ղեկավարության կողմից Դեսպանը խորին երախտագիտությունը հայտնեց վետերաններին` հաղթանակի և Ուկրաինան նացիստական զավթիչներից ազատելու իրենց ներդրման համար:
Պատերազմի վետերանները տեղեկացան Ուկրաինայում վերջին իրադարձությունների մասին, մասնավորապես, ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրությունների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պ.Օ.Պորոշենկոյի Խաղաղ ծրագրի մասին: