Ս.թ. հուլիսի 18-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան բրիֆինգ անցկացրեց հայկական լրատվամիջոցների համար, մասնավորապես` «Ազատություն ռադիոկայան», 1.in.am, Լրագիր, որտեղ տեղեկացրեց Boing-777 (չվերթ MAS-17) «Մալազիական ավիաուղիներ»-ի քաղաքացիական ինքնաթիռի կործանման մասին: Boeing-777-ը վայր է ընկել ռուս – ուկրաինական սահմանի մերձակայքում՝ Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո բնակավայրից 3 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:
Դեսպանը նշեց, որ ուկրաինական կողմն ունի բոլոր հիմքերն ենթադրելու, որ այս դեպքում խոսքը գնում է ինքնաթիռի նպատակային ոչնչացման մասին` հակաօդային հրթիռային համալիրի օգնության: Ահաբեկչությունից մի քանի ժամ հետո, Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ստացավ և հրապարակեց անհերքելի ապացույցներ, որ մալայզիական ավիաընկերության ինքնաթիռը ոչնչացվել է Ուկրաինայի արևելքում զինված գրոհայինների կողմից ռուսական զենքով:
Բացի այդ, Դեսպանությունը տարածել է Հայաստանի մամուլում հաղորդագրություն, որում, մասնավորապես, տեղադրել է համապատասխան հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հղումները, որոնք ապացույցում են ռուսամետ ահաբեկիչների մասնակցությունը այդ ահաբեկչության կատարման մեջ: