Ս.թ. մայիսի 13-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետները մասնակցեցին հանդիսավոր միջոցառմանը նվիրված Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, կազմակերպված Տերնոպոլի ազգային Գիտակրթական տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի կողմից:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի. Կուխտայի անունից դահլիճում ներկա վետերաններին, ընդունող երկրի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներին, քոլեջի ուսանողներին ելույթով ներկայացավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Ի. Ռոմանը:
Ելույթում մեծագույն ուշադրություն է դարձվել ուկրաինական ժողովրդի ներդրմանը մեծ հաղթանակում: Տոնակատարության մասնակիցները նաև ծանոթացան ներքին քաղաքական գործընթացներին մեր երկրում, մասնավորապես, արտահերթ նախագահական ընտրությունների պատրաստման գործընթացին, որը կանցկացվի ս.թ. մայիսի 25-ին:
Ուսանողները պատրաստել էին համերգային ծրագիր, որի ընթացքում հնչեցին պատերազմի տարիներին նվիրված հայտնի երգեր ու բանաստեղծություններ, որոնք արտասանվեցին ուկրաինական, հայերեն և ռուսերեն լեզուներով: