Մարտի 9-ին Երևանում նշվեց Տարաս Գրիգորիի Շևչենկոյի ծննդյան 211-ամյակը:
Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի դեսպանատան, արևմտաուկրաինական ազգային համալսարանի Երևանի ուսումնագիտական ինստիտուտի, ք. Երևանում Տ.Գ. Շեվչենկոյի անվան թիվ 42 դպրոցի ներկայացուցիչներ, Հայաստանում ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի տարածաշրջանային ներկայացուցչությունները, «Ուկրաինական ֆորում» ՀԿ-ն, «Ուկրաինական տուն» ՀԿ-ն, ուկրաինական համայնքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Միջոցառման պաշտոնական մասից և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Լոբաչի, ք. Վանաձորում Ուկրաինայի Պատվավոր հյուպատոս Ս.Ղուդրաթյանի, Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանի «Ուկրաինական ֆորում» ՀԿ ղեկավար Ա. Շևչուկի ելույթներից հետո տեղի ունեցավ մեծն Կոբզարի բանաստեղծեղթյունների ասմունք և ծաղիկների խոնարհումը: