Հոլոդոմորը պայմանավորված էր խորհրդային ռեժիմի կողմից Ուկրաինայի ժողովրդի դեմ ներդրված սովի քաղաքականությամբ և համապատասխանում է Ցեղասպանության սահմանմանը` «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի իի հոդվածի համաձայն:
ԽՍՀՄ-ը սովամահ է արել միլիոնավոր ուկրաինացիների` Ուկրաինայում իր ցեղասպանության քաղաքականության շրջանակներում։ Ոչնչացնելով ՈՒկրաինական գյուղատնտեսական ենթակառուցվածքները և խաթարելով Սևծովյան հացահատիկային համաձայնագրի աշխատանքը` Պուտինն այսօր օգտագործում է սննդամթերքը որպես զենք աշխարհում իր ագրեսիվ քաղաքական ծրագիրն իրականացնելու համար` կրկնելով ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության և Ուկրաինական ինքնության վերացման քաղաքականություն:
Դեսպանատան անձնակազմը, Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիայի, փորձագիտական միջավայրի ներկայացուցիչները, Ուկրաինայի համաքաղաքացիներն ու ընկերները միացել են խորհրդային ռեժիմի անմեղ զոհերի հիշատակը հարգելուն:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչն իր ելույթում ընդգծել է, որ միլիոնավոր ուկրաինացիների գիտակցված և նպատակաուղղված սովամահությունը ռուսական իմպերիալիզմի կողմից ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության ևս մեկ գործիք էր, որը մինչ օրս չի փոխել իր նպատակը ՝ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի ոչնչացումը:
Վալերի Լոբաչը վառեց հիշատակի մոմ ՝ որպես զոհվածների համար վշտի, Ուկրաինայի հաղթանակի հանդեպ հավատի և ցեղասպանությունները չկրկնվելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամության դրսևորում: Բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին միլիոնավոր զոհերի հիշատակը
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության, Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի և Հոլոդոմորի(Սովամահի) թանգարանի հետ համագործակցությամբ «Ուկրաինական ինստիտուտ» պետական հիմնարկի պատրաստած արդիական նյութերը, ինչպես նաև ելույթներով հանդես եկան Սփյուռքի ներկայացուցիչներ և փորձագետներ:
Հիշում ենք Սովամահի զոհերին։ Աջակցում ենք նրանց, ովքեր պայքարում են Ուկրաինայի համար։