2014թ. մարտի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպում անցկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում քննարկվեց Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական հարցերը, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների շրջանակներում: