Զանգվածային ակցիաների ժամանակ զոհված անձանց հիշատակին սուգ հայտարարվելու կապակցությամբ, ս.թ. փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանը սգո մատյանը բաց է ցավակցությունների համար՝ ժամը 12.00 մինչև 16.00:
Նույն օրը, Երևանում, ժամը 14.00-ին, Սուրբ Զորավոր Աստվածածին Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Կիևում ակցիաների ժամանակ զոհված մարդկանց հիշատակին նվիրված ծառայություն և աղոթք Ուկրաինայի միասնության համար: