Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր Մերձավոր Արևելքում ներկայիս իրադրությանը, ինչպես նաև հնարավոր սցենարների զարգացմանը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` 2013թ. դեկտեմբերի 12-ին Հայաստան այցի համատեքստում, որի ընթացքում նա մասնակցեց ՍԾՏՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների 29-րդ հանդիպմանը, քննարկեցին հայ - թուրքական հարաբերությունների հեռանկարները:
Զրույցի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել խնդիրներին, որի առջև կանգնած են Սիրիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրների հայ համայնքները:
Մտքեր փոխանակեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես «Ճանապարհային քարտեզ»-ի իրականացման համատեքստում` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցության ձեռք բերման տեսանկյունից: