Հանդիպման ընթացքում ուկրաինական դիվանագիտական առաքելության Ղեկավարը և Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն ուսումնասիրեցին պայմանավորվածությունների իրականացման գործընթացը, որոնք ձեռք էին բերվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում, որը տեղի էր ունեցել 2013թ. նոյեմբերի 7-8-ը, Կիևում:
Եվ քննարկեցին տնտեսությունում առկա խնդիրները, որոնք այսօր դրված են երկկողմ հարաբերությունների օրակարգում:
Զրուցակիցներն առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացրեցին ՍԾՏՀ անդամ-երկրների նախարարական հանդիպմանը և Բարձր մակարդակի խմբի հաջորդ նիստի պատրաստմանը, որոնք պետք է տեղի ունենան 2013թ. դեկտեմբերի 9 – 12 –ը, Երևանում:
Առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության երկուստեք հետաքրքրություն զարգացման համատեքստում, Ի.Կուխտան տեղեկացրեց նախաձեռնության հեռանկարի մասին` կազմակերպել միջտարածաշրջանային հայ-ուկրաինական բիզնես ֆորում, որը նպատակահարմար կլիներ անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գլխավոր քաղաք Գյումրիում: