2013թ. հոկտեմբերի 17-18-ը, Երևանում անցկացվեց Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը:
18 October 2013 16:58

2013թ. հոկտեմբերի 17-18-ը, Երևանում անցկացվեց Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)  երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը, որին մասնակցեցին Ուկրաինայի կրթության նախարարի առաջին տեղակալ Ե.Սուլիման և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի. Կուխտան:

Համաժողովի ընթացքում քննարկվեց եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշեց, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան:

Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:

Վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:

Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:

Համաժողովին մասնակցել են Ռումինիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Մոլդովայի և Վրաստանի կրթական շրջանակների ներկայացուցիչները:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux