Հայաստանի ուկրաինացիները
24 August 2012 13:36

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների, Հայաստանում այսօր ապրում են ավելի քան քսան ազգությունների ներկայացուցիչներ, որոնք կազմում են ընդհանուր բնակչության երեք տոկոսը:

Համաձայն 2001թ. մարդահամարի տվյալների, Հայաստանում բնակվում էին 1633 էթնիկ ուկրաինացիներ, հիմնականում` կանայք:

Ըստ ուսումնասիրությունների, ուկրաինացիների մոտ 50%-ը ունեն բարձրագույն կրթություն: Իրենցից, այս օրվա դրությամբ, աշխատանքով ապահովված է միայն 10%-ը: Էթնիկ ուկրաինացիների զգալի մասը` թոշակառուներ և ծերեր են: Ուկրաինացիների մոտ 30%-ը միջնակարգ տեխնիկական կրթություն ունեցող մասնագետներ են: Իրենց զբաղվածության մակարդակը ցածր է, զգալի մասը մասնագիտությամբ չեն աշխատում, և ցածր են վարձատրվում:

Հայաստանի համար բնորոշ է էթնիկ ուկրաինացիների Հայաստանի տարածքով ցրված բնակվելու փաստը, կապված իրենց փոքրաթիվության: Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Երևանը, որտեղ ապրում են էթնիկ ուկրաինացիների մեծամասնությունը, Վանաձորը, Գյումրին, Հրազդանը, Իջևանը և Սևանը: 1995թ.-ին Հայաստանում հիմնվել է Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան` «Ուկրաինա» (հասարակական կազմակերպություն), որն ակտիվորեն աշխատում է բավարարել Հայաստանի ուկրաինացիների կարիքները, պահպանել և խթանել Ուկրաինայի մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները:

Ֆեդերացիայի նախագահն է Ռոմանիյա Նիկոյայի Յավիրը, հեռ: (37410) 26-81-01, 091-26-81-01: Ֆեդերացիայի ղեկավարության ներքո ստեղծվել են տարածաշրջանային մասնաճյուղեր` Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Իջևան և Սևան քաղաքներում:

«Ուկրաինա» Հայաստանի Ուկրաինայի ֆեդերացիան ունի իր տպագիր մարմինը`«Դնեպր - Սլավուտիչ» ամսագիրը, որը տպագրվում է ամիսը մեկ անգամ` ուկրաիներեն և հայերեն լեզուներով: 2007 թվականի ապրիլին, թերթը նշել է իր 10-ամյակը: Խմբագրության հասցեն է` ք. Երևան, Արշակունյաց պող.2, բն. 11, հեռ. (+374 10) 54 54 09, ամսագրի գլխավոր խմբագիրն է Ռոմանիյա Նիկոյայի Յավիրը: Ֆեդերացիայի ներքո ստեղծվել են չորս սիրողական խմբեր, իսկ 2008թ.-ի ապրիլին` «Ուկրաինական երիտասարդությունը Հայաստանում» երիտասարդական կազմակերպությունը:

Ուկրաինական համայնքի ներքո գործում են այնպիսի սիրողական արվեստի խմբեր ինչպեսին են` «Դնեպր» ուկրաինական երգչախումբ (ք. Երևան), «Վերբիչենկա» ուկրաինական երգի կատարողների համակազմ (ք. Վանաձոր), «Կոլոկոլչիկ» մանկական անսամբլ (ք. Երևան), «Մալյուտկա» մանկական պարարվեստի անսամբլ (ք. Երևան):

Քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվում են ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով, որի համաձայն` «Ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիները իրավունք ունեն պահպանելու ավանդույթները, լեզուն և մշակույթը», այդ իսկ պատճառով բնակության երկրի տարացքում ուկրաինացիներն օգտվում են հավասար իրավունքներից: Հայկական պետությունը, իր հնարավորությունների սահմաններում, հոգ է տանում իրավունքների և ազգային փոքրամասնությունների կարիքների համար, մասնավորապես` բյուջետային ֆինանսավորումով:

Այսպիսով, 2005թ-ին կառավարությունը հատկացրել է օգտագործման համար շենք` Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոն (հասցե` փող. Սարյան, տուն 22, 15-րդ հարկ), որտեղ, Հայաստանի այլ ազգային փոքրամասնությունների հետ մեկտեղ, ուկրաինացիները հնարավորություն կունենան բավարարել իրենց կարիքները, կանցկացնեն մշակութային և կրթական միջոցառումներ: Սակայն, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական խնդիրները, որոնց հետ բախվում են Հայաստանի բոլոր քաղաքացիները, այդ աջակցությունը բարելավման կարիք ունի:

Հանրապետության Ազգային փոքրամասնություններն առանց սահմանափակումների տոնում են իրենց ազգային տոները, զարգացնում և խթանում են իրենց ավանդույթներն ու հոգևոր արժեքները` կազմակերպելով տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, գեղանկարչության փառատոներ:

Չի սահմանափակվում ազգային փոքրամասնությունների իրավունքը ստեղծելու իրենց սեփական հեռուստատեսությունը կամ ռադիոն, թողարկելու ընթացիկ հրատարակությունները: Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվում է ավելի քան 10 թերթ և ամսագրեր: Հայաստանի Հանրային Ռադիոյում յուրաքանչյուր շաբաթ գործում է հաղորդում Հայաստանի ազգային փոքրամասնությունների կյանքի մասին, մասնավորապես` «Հայաստան` մեր տուն» ռուսերեն լեզվով:

Համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների, այժմ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ ժամանակավորապես բնակվում են մոտ 1000 հոգի Ուկրաինայի քաղաքացիներ:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux