Ուկրաինայի համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության հետ մշակութա-հումանիտար ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդհանուր սպեկտրի կարևոր մաս է կազմում:
Հումանիտար ոլորտում համագործակցությունն իրականացվում է մի շարք ստորագրված միջպետական փաստաթղթերի հիման վրա, ինչպիսիք են`
- 01.03.2001թ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին.
- 19.07.1999թ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին.
- 2008-2012թթ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Ուկրաինայի և Հայաստանի Մշակույթի նախարարությունների միջև (որը նախատեսում է հայկական Մշակույթի Օրերի անցկացումն Ուկրաինայում (2011թ.) և, համապատասխանաբար, Ուկրաինայի` Հայաստանում (2012թ.), ֆիլմերի փառատոններ, թատրոնի կոլեկտիվների հյուրախաղեր, այլ ընդհանուր միջոցառումներ և այլն):
Բացի այդ, գործում են համագործակցության համաձայնագրեր Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության քաղաքների և ուսումնական հաստատությունների միջև, ինչը ստեղծում է պատշաճ պայմաններ հումանիտար և կրթական ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Մասնավորապես `
- 28.07.2000թ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Օդեսայի և Երևան քաղաքների միջև.
- 01.03.2001թ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Կիևի և Երևան քաղաքների միջև բարիդրացիական հարաբերություններ հիմնելու վերաբերյալ.
- 22.07.1997թ. ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան Ազգային համալսարանի և Երևանի Պետական համալսարանի միջև համագործակցության վերաբերյալ.
- 26.01.2004թ. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Ուկրաինայի Ազգային Տեխնիկական համալսարան «Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտի» և Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի միջև գործընկերության, համագործակցության և գիտական փոխանակման մասին:
Երկկողմանի մշակութային փոխանակում ապահովելու նպատակով հաստատվել է համագործակցություն հայկական պետական, մշակութային հաստատությունների և «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա` հասարակական կազմակերպության հետ: Հաստատվել է, նաև, համագործակցություն Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիայի և վետերանների միության Խորհուրդի հետ:
Ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ և Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանյան մասնաճյուղի, որը գործում է 2001թ.-ից, անցկացվում են միջոցառումներ նվիրված Ուկրաինայի պատմության նշանավոր տարեթվերին:
Ուկրաինայի մշակույթի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև գործող 2008-2012թթ.-ի համագործակցության Ծրագրի դրույթների համաձայն, 2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության նախագահի Ուկրաինա այցի շրջանակում անցկացվել են հայկական մշակույթի Օրեր Ուկրաինայում, ինչն էլ նոր թափ հաղորդեց մշակութահումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը:
Մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության մեջ արձագանք առաջացնող իրադարձություն դարձավ 2012թ. մարտի 21-28-ը անցկացվող Ուկրաինայի մշակույթի օրերը Հայաստանի Հանրապետությունում:
Նշված միջոցառումների բացումը տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարներ` Մ. Կուլինյակի և Հ. Պողոսյանի մասնակցությամբ:
Կարևոր խթան նաև հանդիսացան Ուկրաինայի Մշակույթի նախարարի հանդիպումները Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Ա. Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
Այդ հանդիպումների շրջանակներում քննարկվեցին մի շարք ուկրաինա-հայկական համագործակցության հարցեր: Մասնավորապես, համագործակցության համատեքստում քննարկվեց երկու ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման հարցը, որը գտնվում է Ուկրաինայի և Հայաստանի տարածքում, մշակույթի ոլորտում հետագա համագործակցությունը, ինչպես նաև պետությունների բարձր ղեկավարության միջև պայմանավորվածությունների իրականացում է:
Կրթության ոլորտում ըստ համագործակցության համաձայնագրի, Հայաստանի քաղաքացիներին տարեկան տրամադրվում են տեղեր Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցանելու համար:
Ուկրաինա-հայկական մշակութային կապերի մեջ կարևոր իրադարձություն դարձավ Տ.Շևչենկոյի «Կոբզար» բանաստեղծությունների հավաքացույի հայերեն թարգմանության հրատարակումը: 2012թ. ընթացքում, պատրաստվում է այդ գրքի վերահրատարակությունը և պատրաստվում է «Հայերը Շևչենկոյի մասին» նոր հոդվածների ժողովածուն:
Նույնպես նշանավոր դարձավ Ռ.Դաշկևիչի «Հայերը Ուկրաինայում» գիտական աշխատությունների ժողովածուի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ 2012թ. հունիսին հին ձեռագրերի թանգարան «Մատենադարանում»:
Նայնպես մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի Հանրապետության գրական և գիտական շրջանակներում 2012թ. հոկտեմբերի 27-ին, Երևանում կայացած ուկրաինացի գիտնական, փիլիսոփայության գիտությունների թեկնածու և հայագետ Ի.Գայուկի «Հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարանը Ուկրաինայում» գրքի շնորհանդեսը: Վերոնշյալ հետազոտական աշխատանքը պատմում է Ուկրաինայի տարբեր շրջանների հայերի կյանքի մասին` պատկերում է հայկական մշակույթի զարգացումը մեր երկրում, նաև ներառում է իր մեջ եզակի նյութեր, որոնք ներկայացնում են Ուկրաինայում արտադրվող հայ արվեստի հազվադեպ արժեքներ:
Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը կրթության և գիտության ոլորտում:
Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունները, ունենալով զգալի հնարավորություններ լայն շրջանակի մասնագիտությունների հմուտ մասնագետներ նախապատրաստելու համար, պատրաստ են տրամադրել կրթական ծառայություններ հայ ուսանողների համար:
Հայաստանում գործում է Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանյան մասնաճյուղը` միակ Հարավային Կովկասի տարածքում ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունը: Այսօր ուկրաինական համալսարանի Երևանյան մասնաճյուղում ուսուցանվում են 612 ուսանող (ստացիոնար և հեռակա): Շրջանավարտները ստանում են Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դիպլոմներ: Մասնաճյուղի գոյության ընթացքում 785 շրջանավարտ` Հայաստանի քաղաքացիներ ստացել են դիպլոմներ:
Այժմ ուկրաինա - հայկական միջբուհական համագործակցության համատեքստում քննարկվում է Ուկրաինայի և, համապատասխանաբար, Հայաստանի մշակութագիտականկենտրոնների ստեղծման հարցը` Երևանի պետական համալսարանի և Դոնեցկի ազգային համալսարանի բազայի վրա:
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ուկրաինական համայնքին քաղաքի կենտրոնական մասում տրամադրվել է 300 ք.մ. չափի տարածք Տարաս Շևչենկոյի հուշարձանի տեղադրման համար:
Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի և Հայաստանի միջև գործում է զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր, Ուկրաինայի և Հայաստանի զբոսաշրջության հնարավորություններն օգտագործվում են
ոչ բավականաչափ: