1991թ. դեկտեմբերի 18-ին, Հայաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը:
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 25-ին:
1993թ. հունվարին Ուկրաինայում բացվել է Հայաստանի դեսպանատունը:
1996թ. սեպտեմբերին, Երևանում սկսեց իր աշխատանքն Ուկրաինայի դեսպանատունը:
Ուկրաինայի նախագահ` Վիկտոր Յանուկովիչի 2012թ. հուլիսի 22-ի հրամանագրով Ի.Պ.Կուխտան նշանակվեց Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում:
2010թ. հոկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Պ.Կուխտան իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ` Սերժ Սարգսյանին և ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարմանը որպես Ուկրաինայի դիվանագիտական առաքելության ղեկավար Հայաստանում:
Հիմնական քաղաքական փաստաթուղթը, որը հիմք դրեց երկկողմ հարաբերությունների, դա Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության պայմանագիրն է, կնքված 1996թ. մայիսի 14-ին:
2011թ. դեկտեմբերի 10-11-ը, Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար` Կ.Ի.Գրիշենկոն պաշտոնական այցով այցելեց Հայաստանի Հանրապետությունը, որի ընթացքում կայացան հայ-ուկրաինական բանակցություններ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով: Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Ա.Սարգսյանը:
Արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքում, ստորագրվեցին` 2011-2012թթ. ուկրաինա-հայկական համագործակցության ծրագիրը և Ուկրաինայի արտաքին գործերի Դիվանագիտական ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտականակադեմիայի համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
2011թ. հուլիսի 1-2-ը, կայացավ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Ուկրաինա, որի ընթացքում տեղի ունեցան բանակցություններ երկու երկրների նախագահներ` Վիկտոր Յանուկովիչի և Սերժ Սարգսյանի միջև, հանդիպումներ ՀՀ նախագահի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ` Վ.Մ.Լիտվինի ու Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար` Ա.Պ.Կլյուևի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահի Կիև այցի շրջանակներում կայացավ Ուկրաինայում հայկական մշակույթի օրերի բացումը և անցկացվեց ուկրաինա-հայկական բիզնես ֆորումը:
Սերժ Սարգսյանի այցի նախօրեին (ս.թ. հունիսի 29-30-ը), Կիևում անցկացվեց Համատեղ ուկրաինա-հայկական միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության Հինգերորդ հանդիպումը:
Ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր, այդ թվում, օդային հաղորդակցության մասին համաձայնագրի արձանագրություն, երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, Ուկրաինայի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության ծրագիր:
2011թ. հուլիսի 11-12-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրավերով կայացավ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ` Վ.Մ.Լիտվինի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Այնուհետև տեղի ունեցավ երկու խորհրդարանների նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական գործակցության խորացմանը առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Առանձնազրույցից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը մասնակցեցին երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը:
Այցի ընթացքում անցկացվեցին բանակցություններ խորհրդարանական պատվիրակությունների կողմերի միջև: Վ.Մ.Լիտվինը հանդիպեց Հայաստանի Հանրապետության վարչապետ` Տ.Ս.Սարկիսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս` Գարեգին Բ, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Վ.Մ.Լիտվինին ընդունեց Հայաստանի նախագահ` Ս.Ա.Սարգսյանը:
2012թ. ապրիլի 18-19-ը, Կիևում կայացան քաղաքական խորհրդակցություններ Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև, որտեղ մասնակցում էր Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան` Ի.Պ.Կուխտան:
Այդ միջոցառման օրակարգում ներառված էին երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես, քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում, որոնք սահմանված էին 2011-2012թթ. ուկրաինա - հայկական համագործակցության Ծրագրով, ինչպես նաև ակտուալ միջազգային և տարածաշրջանային խնդիրները:
2012թ. հուլիսի 1-2-ը, կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ` Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա, որի շրջանակներում նա այցելեց եզրափակիչ խաղը և «Եվրո -2012» մայրցամաքային ֆուտբոլային ֆորումի փակման արարողությունը և հանդիպում է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Զրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ` հատկապես տնտեսական և առևտրային համագործակցության հարցերը: Հաշվի առնելով այն փաստը, որ 2013 թվականին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը բարձրացվեցին մի շարք հարցեր: Ուկրաինայի համար գերակայություն է լինելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը:
2012 թվականի ընթացքում քաղաքական հարաբերությունների արդյունքներն ամփոփվեցին Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Կ.Ի.Գրիշենկոյի և Հայաստանի Արտաքին գործերի նախարար Է.Ա.Նալբանդյանի հանդիպման ժամանակ, 2012 թ. դեկտեմբերի 4-ին, Աշխաբադում ԱՊՀ արտգործնախարարների Խորհրդի նիստին իրենց հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում նույնպես քննարկվեցին Ուկրաինայի առաջնահերթությունները 2013թ. ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում:
Կողմերի դրական տրամադրվածությունն երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվ զարգացման մասին վկայում են Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանի հանդիպումները հյուրընկալող երկրի ղեկավարության, ինչպես նաև Հայաստանի նախարարությունների և գործակալությունների ղեկավարների հետ: Մասնավորապես, 2012թ. ընթացքում անցկացվել են հետևյալ հանդիպումներ`
- ՀՀ Ազգային ժողովի Նախագահի և փոխնախագահի,
- Հայաստանի Հանրապետության Վարչապետի,
- ՀՀ արտաքին գործերի նախարարի և նախարարի տեղակալի,
- Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների,
- ՀՀ Նախագահի Աշխատակազմի ղեկավարների,
- Հայաստանի Խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ներկայացուցիչների ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում ու ՍԾՏՀ-ում:
Դեսպանը և դեսպանատան դիվանագետները կանոնավորապես անցկացնում են աշխատանքային շփումներ Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների միջին զանգվածի ղեկավարների հետ, ինչը նպաստում է երկկողմ փոխանակումների բարձր դինամիկայի օժանդակությանը և մեր երկրի բավական բարձր պատկերի ստեղծմանը Հայաստանում: