Իրավապայմանագրային բազա Ուկրաինայի և Հայաստանի միջև
24 August 2012 13:16

Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան ներառում է 67 միջազգային պայմանագրեր (6` միջպետական, 31` միջկառավարական, 30` միջգերատեսչական), որից գործում են 56, և ևս 17 փաստաթուղթ գտնվում են երկու երկրների տարբեր հաստատություններում:

Երկու երկրների Խորհրդարանների միջև ստորագրվել է երկու փաստաթուղթ`

 • Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության մասին համաձայնագիր (17.03.1995).

• Ուկրաինայի Գերագույն Ռադայի և ՀՀ Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիր (21.11.2005):

Երեք միջազգային պայմանագրեր (2` միջկառավարական, 1` միջգերատեսչական) անցնում են Ուկրաինայում ներքին ընթացակարգ, որպեսզի ստորագրման պահից հետո մտնեն ուժի մեջ`

• Ուկրաինայի նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին պայմանագիր (19.07.1999-ից).

• Ուկրաինայի Արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարության և Հայաստանի Հանրապետության Արդյունաբերության և առևտրի նախարարության միջև համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագիր (20.07.1999-ից).

• Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման և փաստաթղթերի համարժեքության մասին համաձայնագիր (01.03.2001-ից):

Եվս երեք փաստաթուղթ անցնում են Ուկրաինայում ներքին ընթացակարգ, որպեսզի ստորագրման պահից հետո մտնեն ուժի մեջ`

• Ուկրաինայի Ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին պայմանագիր (01.07.2011թ.-ից).

• Ուկրաինայի Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 1995թ.-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն (01.07.2011թ.-ից).

• Ուկրաինայի Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կառավարական կապերի ոլորտում համագործակցության մասին 1999թ. հոկտեմբերի 5-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն (01.07.2011թ.-ից):

 

7 միջազգային պայմանագրեր կորցրել են իրենց ուժը, մեկն էլ չի վավերացվել ուկրաինական կողմից, քանի որ կորցրել է իր կարևորությունը:

Անցնում են Հայաստանում ներքին ընթացակարգ, որպեսզի ստորագրման պահից հետո մտնեն ուժի մեջ հետևյալ օրենքների նախագծերը`

• Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագիր.

• Տերնոպոլի Ազգային տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի Երևանում գործունեության վերաբերյալ Ուկրաինայի ԿԳՆ-ի և ՀՀ ԿԳՆ-ի միջև համաձայնագիր:

Անցնում են Ուկրաինայում ներքին ընթացակարգ, որպեսզի ստորագրման պահից հետո մտնեն ուժի մեջ հետևյալ օրենքների նախագծերը`

• Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև համաձայնագիր ընդունման և փոխանցման վերաբերյալ այն անձանց, ովքեր գտնվում են պետությունների տարածքում ապօրինի.

• Ուկրաինայի Բնապահպանության նախարարության և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

 

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux