Ուկրաինայի քաղաքացու մահվան դեպքում`
I. Օտարերկրյա պետություններում Ուկրաինայի քաղաքացու մահվան դեպքում` հյուպատոսի գործողությունների մեկնարկի համար հիմք է հանդիսանում համապատասխան տեղեկատվության ձեռք բերումը ցանկացած աղբյուրից (հաղորդագրություն իրավասու մարմիններից կամ երկրի ուրիշ պաշտոնական հիմնարկներից, ԶԼՄ, բարեկամների դիմումը, երրորդ անձանց հայտարարությունը, տուրիստական և ապահովագրական ընկերությունների, դատական գործակալների և այլն): Հյուպատոսն անմիջապես ձեռնարկում է սպառիչ միջոցառումներ, որպեսզի պաշտոնական հաստատի այն, ինչպես նաև պարզի միջադեպի բոլոր հանգամանքները և մահացած/զոհված անձի ինքնությունը:
Ըստ որում, հյուպատոսը`
1) կապ է հաստատում, մահացած/զոհված անձի հարազատների խնդրանքով, տեղական սգո ծառայության հետ և պարզում սգո արարողության արժեքը, այդ թվում տրանսպորտային ծախսերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու, ինչպես նաև բնակության երկրում թաղման հետ կապված ծախսերը. իրենց ի գիտություն հասցնելու:
2) ապահովում է փաստաթղթի պատշաճ գրանցումը քաղաքացու մահվան վերաբերյալ`
ա. այն դեպքում, երբ մահի գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից, անհրաժեշտ է իրականացնել մահվան փաստաթղթի նոտարական թարգմանությունն ուկրաինական լեզվով.
բ. այն դեպքում, երբ մահի գրանցումը չի իրականացվել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` մահը գրանցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանը`
- կազմել ակտ մահվան վերաբերյալ` մահվան մասին բժշկական փաստաթղթի հիման վրա.
- հանձնել մահվան մասին վկայականը և տեղեկանքը` թաղման հետ կապված ծախսերն օգնություն ստանալու համար:
3) տեղեկացնել Հյուպատոսական ծառայության վարչության (ՀԾՎ) օպերատիվ աշխատանքի բաժինը մահվան վերաբերյալ առաջնային փաստաթղթի փոխանցման մասին (նշել` ում, երբ է փոխանցվել փաստաթուղթը և այդ փաստաթուղթերի փոխանցման ճանապարհը), որպեսզի գրանցման բազայում ավելացնեն համապատասխան տվյալները.
4) առգրավում է մահացածի/զոհվածի անձնագիրը և ուղարկում է հանձման վայր` ԱԳՆ-ն կառավարման գլխավոր քարտուղարության թղթակցությունների առաքման միջոցով.
5) Ուկրաինայի Հյուպատոսական կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի պահպանի գույքը, որը մնացել է Ուկրաինայի քաղաքացու մահից հետո և տեղեկացնում հարազատներին իր ունեցվածքի և գտնվելու վայրի մասին.
6) համաձայնեցնում է մահացածի/զոհվածի հարազատների հետ հարցերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու վերաբերյալ (Ուկրաինայում ստանալ մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով կարող են միայն մահացածի / զոհվածի մերձավոր ազգականները կամ իրենց կողմից լիազորված անձ), կամ Հայաստանի Հանրապետության տարացքում թաղման հետ կապված հարցերը, այդ թվում`
մահացածի/զոհվածի հարազատներին բացատրել անհրաժեշտությունն ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ ՀԾՎ կամ ներկայացնել հյուպատոսին հարազատության աստիճանի ամենամոտ բարեկամի դիմումը, վավերացված նոտարական կարգով, որտեղ պետք է արտահայտվի իր /բարեկամի/ կամքը մահացածի / զոհվածի, համեմատաբար ընդունելի, թաղման վայրի և միջոցի վերաբերյալ.
պարզում է սգո ծառայությունների արժեքի փոխհատուցման հնարավորությունը ապահովագրական ընկերության կողմից զոհված / մահացած Ուկրաինայի քաղաքացու հարազատներին, որտեղ նա, հնարավոր է, ապահովագրված էր, այն անձի, որը նրան հրավիրել է այս պետություն, կամ գործատուի կողմից.
զոհված / մահացած անձի հարազատների մոտ սգո ծառայությունների արժեքը վճարելու համար միջոցների բացակայության դեպքում, տեղեկացնում է նրանց ֆինանսավորման այլ աղբյուրների որոնման անհրաժեշտության մասին (դիմել` Ուկրաինայի մարզային պետական վարչակազմերին, բարեգործական կազմակերպություններին, ֆոնդերին և այլն).
միայն այն դեպքում, երբ զոհված / մահացած անձի հարազատների, սգո ծառայությունների արժեքը վճարելու համար և տրանսպորտային ծախսերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրների որոնումները չեն տվել դրական արդյունքներ, դիվանագիտական կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ընդունում է որոշում կատարել վճարումը կապված սգո ծառայության ծախսերի հետ, այդ թվում`տրանսպորտային ծախսերը, կապված Ուկրաինա մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով տեղափոխելու, պետական բյուջեյի միջոցների հաշվին.
նախօրոք տեղեկացնում է զոհված / մահացած անձի հարազատներին անմիջականորեն կամ Ուկրաինայի Միգրացիոն պետական ծառայության (ՈւՄՊԾ) և Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության (ՈւՆԳՆ) միջոցով (պատճենը` Հյուպատոսական ծառայության վարչություն (ՀԾՎ)), մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով Ուկրաինայում ստանալու ամսաթվի, ժամի և վայրի մասին կամ արտերկրում թաղման ամսաթվի և ճշգրիտ վայրի մասին:
Տեղեկագրություն` համաձայն առկա Ուկրաինայում դագաղների արտադրության չափանիշների` դագաղի երկարությունը կարող է կազմել 800 – ից մինչև 2300 մմ, լայնությունը գլխամասի մոտ`400 - ից մինչև 850 մմ, լայնությունը ոտքերի մոտ` 300 - ից մինչև 500 մմ, բարձրությունը գլխամասի մոտ` 350 - ից մինչև 500 մմ, բարձրությունը ոտքերի մոտ 280 - ից մինչև 430 մմ: Մետաղական ներդիրի պատրաստման համար պետք է օգտագործվի պողպատյա ցինկապատ բարակ թիթեղ կամ սպիտակ թիթեղ, որի հաստությունը չի գերազանցում 0.4 մմ:
Զոհված / մահացած անձի դագաղն ենթակա է կնքման Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության պաշտոնյաների կողմից կամ կնքվում է Ուկրաինայի դեսպանատան կնքամոմ կնիքով հյուպատոսի ներկայությամբ.
II. Դագաղի / աճյունասափորի հետ միասին ուղարկվում են նաև, պատշաճ ձևով ձևակերպված, հարակից փաստաթղթերը`
- մահվան վկայականը.
- դիակիզման վկայականը (եթե մարմինը դիակիզվում է).
- տեղեկանք դագաղում / աճյունասափորում օտար իրերի բացակայության վերաբերյալ.
- բժշկական տեղեկանք զոհված / մահացած անձի մոտ ինֆեկցիոն հիվանդությունների բացակայության վերաբերյալ, տրված Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից և նրա թարգմանությունն ուկրաինական լեզվով կամ տրված հյուպատոսի կողմից վերոնշյալ փաստաթղթի հիման վրա.
- մահվան վերաբերյալ տեղեկանք` սոցիալական ապահովության մարմինների համար թաղման հետ կապված օգնություն ստանալու նպատակով (եթե մահը գրանցվել է Ուկրաինայի դեսպանատան կողմից).
- զոհված / մահացած անձի իրերի և զարդերի նկարագրությունը (եթե այդպիսիք կան).
Վերը նշված փաստաթղթերի փաթեթը կարող են նույնպես փոխանցվել անձի միջոցով, որն ուղեկցում է մարմինը դագաղով կամ աճյունասափորն աճյունով Ուկրաինա.
III. Այն դեպքում, եթե Ուկրաինայի քաղաքացու մահվան փաստի արթիվ արտասահմանում անցկացվում է քրեական հետաքննություն, հյուպատոսը պարտավոր է վերահսկել նրա առաջընթացը և տեղեկացնել Ուկրաինայի ԱԳՆ ՀԾՎ արդյունքների մասին: