Ուկրաինայի դեսպանատունը Հայաստանի Հանրապետությունում

Կիեւ 02:57

Ուկրաինա մուտք գործելու, Ուկրաինայի տարածքում գտնվելու և բնակվելու կանոնակարգը

Ուկրաինա մուտք գործելու, Ուկրաինայի տարածքում  գտնվելու  և  բնակվելու կանոնակարգը 

 Օտարերկրացիների Ուկրաինա մուտք գործելը, Ուկրաինայի տարածքում  գտնվելը  և  բնակվելը կարգավորում  է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Ուկրաինայի օրենքով, ընդունված 2011թ. սեպտեմբերի 22-ին, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինայի տարացքում ժամանակավոր մնալու ժամկետներն երկարացնելու կամ կրճատելու կարգով, որը հաստատված է Ուկրաինայի Նախարարների Կաբինետի 2012թ. փետրվարի 15-ի № 150 որոշումով և մշտական կացության կարգավիճակի և ժամանակավոր կացության կարգավիճակի ձևակերպելու, պատրաստելու և հանձնելու կարգով, որը հաստատված է Ուկրաինայի Նախարարների Կաբինետի 2012թ. մարտի 28-ի № 251 որոշումով:

 Օտարերկրացիները մուտք (ելք) են գործում Ուկրաինա պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Ուկրաինայի կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ Ուկրաինայի օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

 Բոլոր տեսակի մուտքի վիզաները ձևակերպվում են օտարերկրյա պետություններում Ուկրաինայի դիվանագիտական ծառայության մարմիններում և հյուպատոսական հիմնարկներում:

 Ուկրաինա մինչև 15 օր ժամկետով մեկանգամյա մուտքի վիզա կարող է տրամադրվել նաև «Բորիսպոլ», «Օդեսա», «Սիմֆերոպոլ» օդանավակայաններում և «Օդեսա» ծովային առևտրային նավահանգստում օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր չեն կարողացել նախապես ստանալ վիզա Ուկրաինայի դիվանագիտական առաքելություն ունեցող կամ հյուպատոսական հիմնարկներում, և ունեն հարգելի պատճառ, որպեսզի անհապաղ մուտք գործեն Ուկրաինա, մասնավորապես`

1) դիվանագիտական կամ պաշտոնական այցի նպատակով` Ուկրաինայի պետական մարմինների միջնորդությամբ.

 2) Ուկրաինայում արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու  նպատակով` Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության միջնորդությամբ.

 3) հրատապ բուժման կամ մոտ ազգականի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով, ինչը հաստատված է համապատասխան փաստաթղթերով.

 4) օտարերկրյա նավերի անձնակազմի անդամների Ուկրաինայի տարածքով տարանցիկ անցնելու անհրաժեշտության դեպքում, որոնք  գտնվում են ուկրաինական նավահանգիստներում, նավի քաղվածքի առկայության դեպքում:

 Ուկրաինա մինչև 15 օր ժամկետով մեկանգամյա մուտքի վիզա` զբոսաշրջության նպատակով, տրամադրվում է «Բորիսպոլ», «Օդեսա», «Սիմֆերոպոլ» օդանավակայաններում և «Օդեսա» ծովային առևտրային նավահանգստում Անտիգուա և Բարբուդի, Բարբադոսի, Մավրիտանիայի Հանրապետության, Էլ Սալվադոր Հանրապետության, Սեյշելյան կղզիների Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության քաղաղացիներին, փաստաթղթերի առկայությամբ, որոնք հաստատում են զբոսաշրջիկ ուղևորության բնույթը:

 Ուկրաինայի տարածքում մուտքի արտոնագրերը ձևակերպում է Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության վարչությունը միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

 Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անձնագրային փաստաթուղթը ներկայացնում է պետական սահմանակետում Պետական սահմանապահ ծառայության պաշտոնյային գրանցվելու համար: Գրանցումն իրականացվում է ոչ ավելի, քան 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում սկսված առաջին մուտքից:

 Օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը և մշտական կացության քարտը, որոնց ձևերը հաստատված են Ուկրաինայի Նախարարների Կաբինետի 2012թ. մարտի 28-ի № 251 որոշումով:

 Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, Ուկրաինայի տարացքում օտարերկրացու անձնագրային փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձը հաստատող փաստաթղթի կորուստի դեպքում, պետք է անհապաղ գրավոր դիմի տարածքային բաժանմունք կամ Պետական Միգրացիոն ծառայության բաժանմունք, որը պարտավոր է տալ տեղեկանք և ուղարկել համապատասխան հաղորդագրություն Պետական սահմանային ծառայության վարչակազմ:

 Օտարերկրացիներին Ուկրաինայի տարածքով տարանցիկ թույլատրվում է երթևեկել, եթե նրանք ունեն «B» տեսակի տարանցիկ արտոնագիր, նպատակակետ երկրի արտոնագիր, տոմսեր կամ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են տարանցիկ բնույթի ուղևորությունը:

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Ուկրաինա մուտք գործելու, Ուկրաինայի տարածքում  գտնվելը, տարանցիկ երթևեկելու և Ուկրաինայի սահմաններից դուրս գալու համար բավականաչապ ֆինանսական ապահովման հաստատման կարգի հաստատվելու և այդ ապահովման չափսերի որոշման վերաբերյալ

2013թ. դեկտեմբերի 4-ին, Ուկրաինայի Նախարարների Կաբինետը ընդունեց «Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Ուկրաինա մուտք գործելու, Ուկրաինայի տարածքում  գտնվելը, տարանցիկ երթևեկելու և Ուկրաինայի սահմաններից դուրս գալու համար բավականաչապ ֆինանսական ապահովման հաստատման կարգի հաստատվելու և այդ ապահովման չափսերի որոշման վերաբերյալ» № 884 որոշումը:

Որոշումը մտել է ուժի մեջ 2013թ. դեկտեմբերի 19-ին:

 Որաշման տեքստին կարող եք ծանոթանալ «Ուկրաինայի օրենսդրությունը» ինտերնետային կայքում`

http://zakon2.rada.gov.ua/laws/show/884-2013-% D0% BF

 Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Ուկրաինա մուտք գործելու, Ուկրաինայի տարածքում  գտնվելը, տարանցիկ երթևեկելու և Ուկրաինայի սահմաններից դուրս գալու համար բավականաչապ ֆինանսական ապահովման հաստատման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանվում է մեխանիզմով:

 Ընդ որում, այս Կարգի դրույթները չեն տարածվում`

 1) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր մշտապես բնակվում են Ուկրաինայում.

 2) անձինք, ովքեր նշված են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Ուկրաինայի օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերում, այդ թվում օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ում տասնութ ամյակը դեռ չի լրացել. արտասահմանցի զբոսաշրջիկները, ովքեր իրականացնում են կռուիզ և այլն.

 3) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ում վրա տարածվում է «Փախստականները և անձինք, ովքեր կարիք ունեն լրացուցիչ կամ ժամանակավոր պաշտպանության» Ուկրաինայի օրենքի գործողությունը:

 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մուտք են գործել Ուկրաինա, Ուկրաինայի տարածքում գտնվելու համար, Ուկրաինայի տարածքով տարանցիկ երթևեկելու և Ուկրաինայի սահմաններից դուրս գալու համար մեկ այլ երկիր, եթե այլ բան նախատեսված չէ օրենքներով, պետք է ունենան միջոցներ հավասար սպառողական զամբյուղի նվազագույն չափի 20-ապատիկի չափով յուրաքանչյուր անձի համար մեկ ամսվա հաշվառկով, Ուկրաինայում հաստատված Ուկրաինա իրենց մուտքի օրվա դրությամբ:

 «Ուկրաինայի 2013թ. պետական բյուջեի մասին» Ուկրաինայի օրենքի 7-րդ հոդվածի համաձայն սպառողական զամբյուղի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր անձի համար դեկտեմբերի 1-ից սահմանվել է 1176 գրիվնայի չափով:

 Եթե օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինայում մնալու ժամկետը պակաս է կամ ավել է, քան մեկ ամիս` նշված գումարը բաժանվում է ամսվա օրերի քանակի միջին թվաբանականի վրա (30 օր) և բազմապատկվում է ծրագրված մնալու օրերի քանակով (այս գումարին ավելացվում է հինգ օր), այն է`

 ФО = ((20 х Пmin) : 30) х (КД+5)

 որտեղ ФО - բավականաչապ ֆինանսական ապահովումն է.

Пmin - սպառողական զամբյուղի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր անձի համար.

КД - Ուկրաինայի տարածքում մնալու նախատեսված օրերի քանակը:

 Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց բավականաչապ ֆինանսական ապահովման որոշման ընթացքում հաշվի են առնվում հյուրընկալող կողմի, ով հրավիրել է օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձանց, պատշաճ վավերացված ֆինանսական պարտավորությունները: Մասնավորապես, համաձայն օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց` Ուկրաինա մուտքի արտոնագիր ստանալու համար հրավերի ձևակերպման և հանձման կակոնների 1.13 կետի, հաստատված 08.10.2008թ. Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության № 524 հրամանով, հյուրընկալող կողմի դիմումով կամ միջնորդությունով, որի նպատակն է ձևակերպել հրավեր, հաստատվում է տեղեկությունն օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց ֆինանսական ապահովման մասին Ուկրաինայում մնալու ընթացքում:

 Համաձայն «Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Ուկրաինայի օրենքի 21-րդ հոդվածի երրորդ մասի, ֆինանսական ապահովման առկայությունը կամ ֆինանսական ապահովման երաշխիքը կարող է հաստատվել` ներկայացնելով վերահսկողության համար`

1) կանխիկ գումար ուկրաինական արտարժույթով կամ փոխարկելի օտարերկրյա արտարժույթով.

2) փաստաթուղթ, որտեղ նշված է դրամական միջոցների քանակը, որի հիման վրա կարելի է ստանալ գումար Ուկրաինայի բանկային հիմնարկներում.

 3) միջազգային վճարային համակարգերի վճարային քարտեր, հայտատուի անձնական բանկային հաշվի քաղվածքով, որը հաստատում է դրամական միջոցների քանակի առկայությունը.

4) փաստաթուղթ, որը հաստատում է բնակարանի ամրագրումը կամ վճարումը, ինչպես նաև սննդի վճարումն Ուկրաինայում.

5) տուրիստական ծառայության պայմանագիր (վաուչեր).

 6) ընդունող կողմի երաշխիքային թերթիկ, ով հրավիրել է օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձանց, որտեղ նա վերցնում է իր վրա պարտավորություն վճարելու անձի բոլոր ծախսերը, կապված Ուկրաինայի տարածքում իր մնալու և Ուկրաինայից ելքի հետ.

 7) բնակության երկրի կամ երրորդ երկիր վերադառցի տոմս:

 Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր մուտք են գործել Ուկրաինա, Ուկրաինայի տարածքում գտնվելու համար, Ուկրաինայի տարածքով տարանցիկ երթևեկելու և Ուկրաինայի սահմաններից դուրս գալու համար

բավականաչապ ֆինանսական ապահովման առկայության կամ, որ նրանք հնարավորություն ունեն ստանալու բավարար ֆինանսական ապահովում Ուկրաինայի տարածքում օրինական ճանապարհով, վերահսկումն իրականացվում է`

 1) օտարերկրյա պետություններում Ուկրաինայի դիվանագիտական ծառայության մարմիններում և հյուպատոսական հիմնարկներում Ուկրաինա մուտքի վիզայի տրամադրման ժամանակ.

 2) պետական սահմանի անցման կետում երկրորդ գծի վերահսկողության կարգի սահմանային հսկողություն իրականացնելու ժամանակ.

 3) տարածքային մարմինների կամ միգրացիոն ծառայության բաժանմունքների կողմից, երբ երկարաձգվում է Ուկրաինայի տարածքում մնալու ժամկետը, և օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար հրավերի ձևակերպման ժամանակ:

 Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` անձանց մուտքի և ելքի կարգը

Տեղեկացնում ենք, որ 2014թ. մայիսի 9, ուժի մեջ է մտել Ուկրաինայի «քաղաքացիների իրավունքների ու ազատության ապահովման մասին և  Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում իրավական ռեժիմի մասին» օրենքը (այսուհետ` Օրենք), որով, մասնավորապես, սահմանված է կարգ` Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` անձանց մուտքը և ելքը:

Օրենքի տեքստին կարելի է ծանոթանալ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում (http://zakon3.rada.gov.ua/laws/show/1207-18):

Համաձայն Օրենքի 10-րդ հոդվածի Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն ազատ և անարգել մուտք և ելք ժամանակավորապես օկուպացված տարածք,   մուտքի և ելքի անցակետերի միջոցով, անձը և Ուկրաինայի քաղաքականությունը հաստատող փաստաթղթի արկայության պայմանով:

Միևնույն ժամանակ, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը և ելքը ժամանակավորապես օկուպացված տարածք, թույլատրվում է միայն հատուկ թույլատվությունների արկայության դեպքում մուտքի և ելքի անցակետերի միջոցով:

Այսօրվա դրությամբ, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ժամանակավորապես օկուպացված տարածք` մուտքի և ելքի համապատասխան կարգը մշակվում է համապատասխան գործադիր իշխանության կենտրոնական մարմնի կողմից:

Միևնույն ժամանակ, օրենքով փոփոխություններ են արվել որոշ նորմատիվ իրավական ակտերի մեջ, այն մասով որոնք վերաբերում են պատասխանատվությանը նրանց, ովքեր խախտել են Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` մուտքի և ելքի համապատասխան կարգը, մասնավորապես,

1. Ուկրաինայի քրեական օրենսգիրքը համալրվել է 332-1 հոդվածով (http://zakon3.rada.gov.ua/laws/show/2341-14/print1361973536672492):

- Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` մուտքի և ելքի համապատասխան կարգի խախտումը` պետության շահերին վնաս հասցնելու նպատակով պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ, նույն ժամկետով` տրանսպորտային միջոցների բռնագրավմանբ: Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը օգտագործելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով և տրանսպորտային միջոցների բռնագրավմանբ: Վերը նշված գործողությունները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:

2. Ուկրաինայի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը համալրվել է 204-1 հոդվածով, հետևյալ բովանդակությամբ`

- Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` մուտքի և ելքի համապատասխան կարգի խախտումը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը տասնհինգ օր ժամկետով:

3. «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց  իրավական կարգավիճակի մասին» Ուկրաինայի օրենքի 13-րդ հոդվածում (http://zakon3.rada.gov.ua/laws/show/3773-17) համալրվել է պարբերությունով հետևյալ բովանդակությամբ`

օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց  մուտքն Ուկրաինա չի թույլատրվում`

- եթե այդ անձը փորձում է մուտք գործել Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` մուտքի և ելքի անցակետերի միջոցով` առանց հատուկ թույլտվության կամ այդպիսի անձն Ուկրաինայի տարածքում նախորդ գտնվելու ժամանակ կատարել է ելք այնտեղից մուտքի և ելքի անցակետերի միջոցով.

համալրվել է 14-1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ`

- օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր մուտք են գործել Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք` մուտքի և ելքի անցակետերի միջոցով` առանց հատուկ թույլտվության, չի թույլատրվում հետագա անցումը և ամենակարճ ժամկետում նրանք վերադառնում են ժամանակավորապես օկուպացված տարածք, որտեղից նրանք ժամանել են, կամ պետություն, որը տրամադրել է անձնագրային փաստաթուղթ:

Այն դեպքում եթե օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անմիջապես վերադարձն անհնարին է` նրանք գտնվում են մուտքի և ելքի անցակետում մինչև իրենց վերադարձը:

Այդպիսի օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրային փաստաթղթում դրվում է կնիք, որով արգելվում է մուտք գործել Ուկրաինա այն ժամկետով, որը նշված է որոշման մեջ` ընդունված սույն օրենքի  13-րդ հոդվածի երրորդ կետի համապատասխան:

20-րդ հոդվածը համալրված է չորրորդ մասով, այսպիսի բովանդակությամբ`

- արգելվում է տարանցիկ փոխադրում իրականացնել օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավորապես օկուպացված տարածքի միջով:

Իրավական ռեժիմը, որը նախատեսված է տվյալ Օրենքով գործելու է մինչև ժամանակավորապես օկուպացված տարածքում Ուկրաինայի սահմանադրական կարգի ամբողջական վերականգնումը: